Բրիտանիայում բուժել են ալկոհոլ օգտագործած շանը
Այլ
Մեծ Բրիտանիայում բուժել են ալկոհոլիզմով տառապող շանը: Այդ մասին գրում է The Telegraph-ը։
Երկու շներ տիրոջ մահից հետո հայտնվել են թափառող շների ապաստարանում: Անասնաբույժներն անմիջապես ուշադրություն են դարձրել շների մոտ ցնցումների վրա և պարզել, որ կենդանիները տառապում են ալկոհոլային զրկանքի համախտանիշից։
Շներից մեկն ի վերջո սատկել է, իսկ երկու տարեկան լաբրադոր Կոկոն փրկվել է։ Ցնցումներից ազատվելու համար կենդանին մեկ ամիս անցկացրել է բժշկական կոմայի մեջ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շները խմել են սեղանին մնացած ալկոհոլը, երբ նրանց տերը գնացել է քնելու։
Շների և կատուների օրգանիզմը հարմարեցված չէ ալկոհոլի վերամշակմանը, և դրա օգտագործումը, նույնիսկ փոքր չափաբաժիններով, առաջացնում է ծանր թունավորումներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն