Երևանում վագոն-տնակ է հրդեհվել
Արտակարգ Պատահար
Ապրիլի 7-ին, ժամը 19:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 8/2 հասցեում գտնվող վագոն-տնակում: Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։39-ին, մարվել՝ 19։51-ին։ Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակը (35 քմ):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն