Սուրեն Պապիկյանի օգնականն ու գնդապետ Արթուր Երոյանը հանդիպել են Գեղարքունիքի մարզի աշակերտների հետ
Հասարակություն
Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, ինչպես նաև արտասահմանում ուսանելու տարատեսակ հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ռազմական համալսարանի կուրսանտները, ովքեր սերնդակիցներին են ներկայացրել իրենց ընտրած պատվաբեր մասնագիտության կարևորությունը, համալսարանի հագեցած առօրյան և ուսումնական գործընթացը:
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)