Դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է եւ ապաքինման հույս դեռ կա. Ռուբեն Վարդազարյան
Հասարակություն
Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջեւ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Պատկերացնում եմ որքան կուրախանար ու կհպարտանար երջանկահիշատակ Ժորա Վարդանյանը, տեսնելով որդու հաղթանակը:
Չգիտեմ շնորհավորեմ եմ Արշակ Վարդանյանին թե ոչ, քանի որ նրան սպասվում է ծանր, ռիսկերով հարուստ եւ վտանգավոր աշխատանք:
Իրականում շնորհավորում եմ ՀՀ բոլոր դատավորներին: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջեւ: Եվ ամենակարեւորը` դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է եւ ապաքինման հույս դեռ կա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքներով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն ընտրվեց ԲԴԽ անդամ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն