Իշխան Սաղաթելյանը Արևմտյան ԱՄՆ-ում հայ երիտասարդների հետ քննարկել է իրավիճակն Արցախում և ՀՀ-ում
ՀասարակությունԱպրիլ 8-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել է Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Զավարյան կոմիտեության կենտրոն: Կրեսենտա հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տեր Հովհաննիսյան Երիտասարդական Կենտրոն»-ի հարկի տակ համախմբվել էին ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներ և պատանեկան միության ներկայացուցիչները: Երիտասարդների համար ոգեւորիչ էր մոտիկից հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման գործիչ՝ ընկեր Իշխան Սաղաթելյանին և մոտիկից լսել նրա տեսակետներն ու իրենց հարցերի պատասխանները ստանալ:
ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին.
«Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին, այն բանի համար, որ նա ժամանակ է գտել հանդիպելու մեր ղեկավարներին և անդամներին՝ քննարկելու Հայաստանի և Արցախի ներկա ճգնաժամը, որն առաջացել է Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով», – նշված է հայտարարության մեջ։