«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կին այցելուի պայուսակից հայտնաբերվել է 19 հատ հեռախոս, 9 ականջակալ, 10 USB լար
Իրավունք
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Ա. Վ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կինը, հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժինը։
Խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 USB լար, wi-fi սարք, 2 հատ բջջային հեռախոսի էկրան, 2 տուփ խաղաքարտ և 13 թզբեհ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)