Ադրբեջանցին Սիսիանի Աշոտավան գյուղում 2 տուն է մտել, որից հետո նոր ձերբակալվել է
Հասարակություն
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայր մտած ադրբեջանցին որևէ մեկին վնաս չի տվել։ Այս մասին 24News-ին հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։ Ըստ նրա տեղեկությունների՝ ադրբեջանցին 1-2 տուն է մտել, որից հետո արդեն հայտնաբերվել և ձերբակալվել է, իսկ այս դեպքով զբաղվում են համապատասխան մարմինները։
Ավելի վաղ տեղեկություններ ու տեսանյութ էին տարածվել այս դեպքի մասին։ Տարածված տեսանյութը նկարահանվել էր գյուղի այն տանը, որտեղ հայտնաբերվել էր 2 ադրբեջանցի զինվորականներից մեկը։ Տեսանյութում նա ասում է, որ արդեն 3 օր Հայաստանի տարածքում է, ստիպված է եղել թաքնվել անտառում։ Ավելի վաղ նաև տեղեկություններ էին տարածվել ու հաստատվել, որ ադրբեջանցիներ են մտել նաև Աշոտավանի մոտակա գյուղը՝ Բնունիս։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)