Սիրահարները մեծ գումարներ են ծախսել նոր արտաքին տեսքի վրա և ցույց տվել դրա հետևանքները
ԼուսանկարներՀնդկաստանի բնակիչներ Զառան և Իգել Էդգարը Թուրքիայում թանկարժեք վիրահատություններ են կատարել և խոսել անսպասելի հետևանքների մասին։ Համապատասխան կադրերը հրապարակել է DailyMail-ը։
Սիրահարները խոստովանել են, որ որոշել են փոխել իրենց արտաքինը և վիրահատական միջամտությունների վրա ծախսել են 16 հազար ֆունտ։ Այսպիսով, 36-ամյա Զառան մեծացրել է կուրծքն ու հետույքը, հեռացրել է որովայնի ավելորդ ճարպը և վինիրներ տեղադրել։ Իր հերթին 39-ամյա Իգելը ատամների փոխարեն կերամիկական իմպլանտներ է տեղադրել։
Կինը վիրաբույժի վիրահատությունից հետո ցուցադրել է իր նոր կազմվածքը։ Տեղադրված կադրերում երևում են, որ Զառայի մարմնի վրա բազմաթիվ սպիներ կան։ «Ինձ թվում է, որ ստամոքսիս մեջ մետաղ կա: Ես շատ եմ ցավում, որ որոշեցի դիմել այս վիրահատություններին», - ասել է հնդկուհին: