Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում
ՀասարակությունՀյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածի 23կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածում կատարվում են հողային, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, կառուցվում են արհեստական կառուցվածքներ և այլն։
Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ (Չինաստան):
Տեխնիկական հսկող՝ «ԱյԱրԴի Ինջինիրինգ» ընկերություն (Իտալիա):
Ճանապարհի վերակառուցման ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։