ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
ՀայաստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր Արթուր Նահապետյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի և Հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի երդման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: