ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը հաստատել է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը
Սպորտ
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն երեկ՝ ապրիլի 12-ին, հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Պետքարտուղարի տեղակալ Ադեյեմոյի հետ քննարկվել են Հայաստանում տնտեսական վերջին զարգացումները։ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ կանխելու ԱՄՆ սահմանած պատժամիջոցների և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արտահանման սահմանափակումների շրջանցումը: Նա հաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հայաստանի հետ շարունակական համագործակցության համար։
Ինչպես հայտնի է, 2022 թվականին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների, այդ թվում՝ նաև հայկական «ՏԱԿՈ» ՍՊԸ-ի նկատմամբ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ