Գործադիրը 480 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար
Հասարակություն
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը:
Ըստ հիմնավորման՝ մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։ Հզոր օդափոխիչների բացակայության հետևանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի։
Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է արտակարգ և վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում՝ մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։ Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թվականին և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն