13 կին Ժերար Դեպարդյեին մեղադրում է սեռական բռնության և ոտնձգությունների մեջ
Լուսանկարներ13 կին ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին մեղադրում է սեռական բռնության և ոտնձգությունների մեջ, գրում է Mediapart-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ տուժողները պնդում են, որ Դեպարդյեն շոշափել է իրենց, ձեռքերը մտցրել ներքնազգեստի մեջ և անպարկեշտ արտահայտություններ արել նրանց հասցեին։ Ըստ կանանց՝ դա տեղի է ունենում նկարահանման հրապարակներում և հասարակական վայրերում արդեն շուրջ 20 տարի։
74-ամյա Դեպարդիեի փաստաբանը ասել է, որ իր պաշտպանյալը «պաշտոնապես հերքում է բոլոր մեղադրանքները»։