Ադրբեջանցին փորձել է անցնել սահմանը, բայց չի հասցրել. Սյունիքի փոխմարզպետը մանրամասներ է հայտնել
ՀասարակությունՀայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցին այսօր առավոտյան հայտնաբերվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի տարածքում՝ թռչնաֆաբրիկայի հարևանությամբ։
Նրա մոտ հայտնաբերվել է հեռախոս, բայց զենք, հայտնաբերելու պահին, ադրբեջանցու մոտ չի եղել։ Ըստ ամենայնի՝ փորձել հատել սահմանը, դրա համար զենքը թաքցրել էր մոտակա որևէ տեղ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։
«Հայտնաբերելու պահին զինված չի եղել, բայց, միանշանակ, նրա մոտ զենք եղել է։ Հավանաբար, ցանկացել է անցնել սահմանը, դրա համար զենքը թաքցրել է, էն էլ չի հասցրել անցնել։ Կապանի անտառապատ տարածքներում որոնողական աշխատանքները երեկվանից են ընթանում, երբ հայտնի դարձավ, որ սահմանը հատած ադրբեջանցին Սիսիանից անցել է Կապանի կողմ»,-ասաց փոխմարզպետը։