Փրկարարները «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից
Արտակարգ Պատահար
Ապրիլի 13-ին, ժամը 14:21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ Չիչխան գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.,) դուրս են բերել գետից, իսկ վարորդին և երկու ուղևորներին տեղափոխել Վարդաղբյուր գյուղ:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»