Հրդեհ Նորամարգ գյուղում
Հասարակություն
Ապրիլի 15-ին, ժամը 13:11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Մաշտոցի փողոցում այրվում է եղեգն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության փողոցի տներից մեկի ետնամասում գտնվող անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել` 14:10-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը, ծղոտե ծածկը՝ մասնակի (մոտ 28 քմ), և կից գործող ջրատարի եղեգնուտ՝ մոտ 2000 քմ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն