Սյունիքի մարզում ադրբեջանցուն վնասազերծած երտասարդները հարցաքննվել են ԱԱԾ-ում․ News.am
ԻրավունքՍյունիքի մարզի Աճանան գյուղի մոտ ադրբեջանցի զինծառայողին վնասազերծած երիտասադներին՝ Գոռ Օհանջանյանին եւ Լեւոն Հայրապետյանին նախօրեին հրավիրել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Օհանջանյանը:
Նա նշեց, որ իրենց դեպքի մանրամասներն են հարցրել, իրենք էլ պատմել են այն, ինչ լրատվամիջոցներին են հայտնել:
Նա նշեց, որ ադրբեջանցուց առգրաված հեռախոսը տեսել են ԱԱԾ-ում եւ նորից պնդեց, որ այն պատկանում է սպանված 57-ամյա պահնորդին:
Նշենք, որ ԱԱԾ-ն մինչեւ հիմա դեռ չի հայտնել քրեական վարույթ հարուցելու մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։