Ըմբշամարտի ԵԱ․ Վազգեն Թևանյանը եզրափակիչում է
ՍպորտԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում է․ հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում Վազգեն Թևանյանը (65կգ) 12:4 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էրիկ Առուշանյանին և դուրս եկավ եզրափակիչ։
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է այսօր և կտևի մինչև ամսի 23-ը։ Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Արման Ավագյանը, Մուշեղ Մկրտչյանը, Սերգեյ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ