Prada-ն թողարկել է 3650 դոլար արժողությամբ սրբիչի տեսքով զգեստ
ԼուսանկարներԻտալական Prada նորաձեւության տունը ներկայացրել է հագուստ, որը սոցցանցերի օգտատերերը նմանեցրել են սրբիչի։ Ֆեյսբուքում հայտնվել են համապատասխան մեկնաբանությունները։
Այն ուղիղ կտրվածքով առանց ժապավենների ծավալուն մինի զգեստ է, որը պատրաստված է մոխրագույն ատլասե կտորից։ 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուից ապրանքի արժեքը 3650 դոլար է: Բացի այդ, բրենդը թողարկել է զգեստի երկար տարբերակը՝ այս պահին այն հասանելի է $4100 գնով։
Ապրանքանիշի երկրպագուները չեն գնահատել նորույթը եւ այս թեմայով խոսել են նշված սոցիալական ցանցում։ «Դա կարծես սրբիչ լինի Travelodge հյուրանոցից», «Պետք է չէ՞ գոնե ինչ-որ բան հագնել, երբ հնչում է դռան զանգը», «Պատրաստված է վարագույրի կտորից», - քննադատել են նրանք։