8 ժամով կդադարեցվի Ավան վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»
Հասարակություն«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել․
«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 30, 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46, 47 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։