Անտոնիո Կոնֆլիկտին ողջունել է ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը և հաստատել՝ անվտանգությունն ապահովված է
ՍպորտԾանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիկտին ողջունել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը:
«Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպի վերաբերյալ։ Միջոցառումը չպետք է կապվի քաղաքականության հետ։ Կարող եմ անձամբ հաստատել անվտանգության բարձր մակարդակը, որը միջոցառման սկզբից ապահովվել է սպորտային պատվիրակությունների համար»,-գրել է Կոնֆլիտին։
Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից։
«Միաժամանակ, ափսոսանքով ենք արձանագրում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշումը և հավելում, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել»,–ասված է գերատեսչության հաղորդագրությունուն։