Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից ԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFP Google Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացել Պաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկը 

230 միլիոն դրամի փողերի լվացում․ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք կառաջադրվի

Իրավունք

ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ն, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Ա.-ն, 1995-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ (ՀՀ ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ չորրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ) ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, 2006 թվականի վերջից մինչև 2008 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հա հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ:

Այդ ընթացքում Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց բանավոր ցուցումով Հ. Ա.-ի եղբայրը՝ Հե. Ա.-ն հանձնարարել է Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս.Գ.-ին լուծել համայնքի ու «Ավազահատիկ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագիրը՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված հողատարածքը ոչ նպատակային շահագործելու պատճառաբանությամբ: Համայնքի ղեկավար Ս.Գ.-ն, մտավախություն ունենալով, որ նշված պահանջը չկատարելու դեպքում իր համար կարող են առաջանալ անբարենպաստ հետևանքներ, ընդհուպ՝ զբաղեցրած պաշտոնից ազատում, 2007 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 81 որոշմամբ միակողմանի լուծել է «Ավազահատիկ» ՍՊ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագիրը և, մինչև հողի նպատակային նշանակության փոփոխումը, արգելել է ավազի հանույթը:

2008 թվականի հունիս 11-ին, 24-ին, հուլիսի 2-ին, 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Ա.-ն, «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ. Գ.-ի ընկերոջ՝ Կ.Կ.-ի միջնորդությամբ, իր աշխատավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Գ. Գ.-ին ներկայացրել է ապօրինի պահանջ, այն է՝ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոս բաժնեմասը իր եղբոր՝ Հե. Ա.-ի և տվյալ պահին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ա.Ս.-ի ներկայացուցչի անվամբ համամասնորեն գրանցելու վերաբերյալ: Գ. Գ.-ն, այլ ելք չունենալով, ընկերության հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, ստիպված ընդունել է այդ պահին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հ. Ա.-ի առաջարկը և իրեն պատկանող բաժնեմասի 30 տոկոսը վաճառել է վերջինիս եղբորը՝ Հե.Ա.-ին, իսկ մյուս 30 տոկոսը՝ Ոստիկանության պետ Ա. Ս.-ի եղբոր՝ Ք. Ս.-ի աներորդուն՝ Խ. Ա.-ին:

Այնուհետև, Հ. Ա.-ի եղբայր Հե. Ա.-ն, Նորամարգի գյուղապետարանում հանդիպել է համայնքի ղեկավար Ս.Գ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել պայմանավորվածություն՝ 5 հա հողատարածքը վարձակալությամբ կրկին «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տալու ձևական մրցույթ կազմակերպելու շուրջ: 2008 թվականի հուլիսի 22-ին կայացած ձևական մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությունը: Դրանից հետո կնքվել է պայմանագիր, որով նշված հողատարածքն ավազի արդյունահանման նպատակով 25 տարի ժամկետով 90 հազար դրամ տարեկան վարձավճարով կրկին վարձակալության է տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊԸ-ին, այդպիսով՝ փաստացի հնարավորություն տալով նշված ընկերությանը իրականացնել ավազի հանույթ:

Վերոնշյալ եղանակով արտոնություններ և առավելություններ են տրամադրվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը, որից հետո Ընկերությունը շարունակել է ավազի արդյունահանումը՝ եկամուտներ ապահովելով դրա 60 տոկոս բաժնեմասին փաստացի տիրապետող Հ.Ա.-ի համար:

2008-2015 թվականների ընթացքում Հ. Ա.-ն վստահված անձանց միջոցով, ապօրինի մասնակցելով «Ավազահատիկ» ՍՊ ընկերության գործունեությանը, ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն 400 հազար դրամի շահույթ:

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված վերոնշյալ դրամական միջոցներն օրինականացնելու դիտավորությամբ, դրանց հանցավոր ծագումը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Հ.Ա.-ն վերոնշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային գործարքներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:

Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, ինչպես 2008-2015 թվականների ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ 2018 թվականը, ձեռք է բերել և իր ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մեկ տասնյակից ավելի, տարբեր արժողության գույքեր:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով թաքցվել է գույքերի իրական պատկանելիությունը, խեղաթյուրվել է դրանց հանցավոր ծագումը, ինչի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերի՝ 230 մլն 400 հազար դրամը:

Հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 17-ին որոշում է կայացրել Հ. Ա.-ի նկատմամբ 18.03.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Որոշումը նույն օրն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ Հ. Ա.-ին մեղադրանք ներկայացնելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Ամենադիտված