Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի Մի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվում Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից 

«Հրապարակ». Եթե այդքան սկզբունքային էր, թող ասեր՝ չեմ կարում

Հայկական Մամուլ

Հարցազրույց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ

- Պարոն Գիլոյան, ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր միջոցառումը, որի ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը, մեծապես քննարկվեց ու քննադատվեց վերջին օրերին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը եւ դրա շուրջ բարձրացած աղմուկը: 

- Որպեսզի սուբյեկտիվ չլինի իմ գնահատականը, ես ավելի լավ է՝ վկայակոչեմ իմ միջազգային գործընկերների գնահատականները ու դրանց վրա հիմնվելով՝ ասեմ, որ թե՛ Եվրոպայի, թե՛ միջազգային ֆեդերացիայի եւ որոշ ազգային ֆեդերացիաների (Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա), նաեւ լրագրողների եվրոպական միության ղեկավարների, տեղակալների, մի խոսքով՝ բոլորի միահամուռ կարծիքով, սա օլիմպիական մակարդակ էր եւ չտեսնված մի բան: Այդ արարքն ինչ-որ չափով ստվեր գցեց, բայց հետո, երբ մենք քննարկում էինք կատարվածը, բոլորն էլ ասում էին, որ դա բացման արարողության ժամանակ է գրանցվել.... հետո՝ իրենք տեսնում էին, որ մենք ամբողջովին ապահովում ենք բոլորի ֆիզիկական անվտանգությունը, որեւէ մեկը չի տուժել, չի վնասվել, որեւէ մեկի առողջության, կյանքի հետ կապված խնդիրներ չեն առաջացել:

- Այսինքն՝ այդ միջադեպը, ըստ էության, որեւէ հետեւանք չի ունեցել, քանի որ սպորտային միջոցառման ժամանակ չի գրանցվել:

- Հետեւանք ունեցավ այնքանով, որ եթե մենք գործնականում ունեինք համաձայնություն, եւ մեզ տալու էին 2024-ի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը, ապա հիմա մտորումների մեջ են` տա՞լ, թե՞ չտալ, որովհետեւ Ադրբեջանը հիմա ինֆորմացիոն մեծ պատերազմ է սկսել եւ բոլոր հնարավոր ու անհնար ատյաններին, բոլոր միջոցներով ասում է, որ մեզ այլեւս մրցումներ չտան: Հիմա մենք պետք է բանակցենք ու համոզենք մարդկանց, որ կարող ենք առանց այդպիսի միջադեպերի էլ անել: Բայց նորից ուզում եմ շեշտել, որ առողջության, անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել, հիմա էլ մրցումներն ընթանում են շատ բարձր մակարդակով, օլիմպիական բազմակի չեմպիոն Կախի Կախիաշվիլին, Վրաստանի ֆեդերացիայի նախագահը՝ Լաշա Տալախաձեն, ուղղակի ապշած էին, Լաշան ասում էր` այսպիսի բան չեմ տեսել, այս ի՞նչ եք արել, այսինքն՝ այդքան բարձր է մակարդակը:

- Իսկ նման միջադեպերի պարագայում որեւէ ֆինանսական տույժ-տուգանքներ դրվո՞ւմ են պետության վրա, թե՞ ոչ: 

- Ոչ, որեւէ ֆինանսական խնդիր մենք չենք ունենա, եւ ոչ մի տուգանքի մասին խոսք լինել չի կարող:

- Ասացիք, որ միջազգային բոլոր օղակները` ֆեդերացիաներից մինչեւ մամուլ, հիացած են բացման արարողությամբ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս աղմուկն էլ՝ դրոշի հետ կապված, ավելի շատ մենք ենք քննարկում ու դատապարտում, քան միջազգային հանրությունը:       

- Ուղղակի ճիշտ բանակցել ու բացատրել է պետք, սկզբից, իհարկե, տպավորությունը շատ վատն էր, այդ պահին շատ վատ ընդունեցին: Նույնիսկ միջազգային ֆեդերացիայի նախագահը, որի հետ բացումից հետո գնացել, մի տեղ նստել էինք, զրույցի ընթացքում ասաց՝ եթե դա չլիներ, կարելի էր օլիմպիական խաղերի բացում անվանել, այ, այդքան լավն էր... ուղղակի չգիտեմ ինչ տվեց դա եւ ինչի համար էր... հիմա բանակցում ենք, խոսում ենք, բացատրում ենք, ասում ենք, որ դա պետական վերաբերմունք չէ, այլ անհատի՝ պահի տակ պոռթկում է...: Կարող էր ֆանտաստիկ լավ լինել, բայց ստվերում հայտնվեց, ու փոխանակ մենք հիմա աշխարհով մեկ գլուխ գովեինք ու պարծենայինք, որ կարող ենք նման լավ բան անել, ստիպված ենք ադրբեջանցիների հարձակումներին պատասխանել...

- Իսկ գուցե այս միջադեպն օգտագործենք ի շահ մեզ եւ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռենք այն փաստի վրա, որ արդեն 4 ամիս է՝ Արցախը շրջափակման մեջ է, սահմանին անընդհատ կրակոցներ են հնչում, զոհեր ու վիրավորներ ենք ունենում....

- Իսկ դուք կարծում եք` մենք այդքան բան չե՞նք մտածում .... հիմա ես ամեն ինչը չեմ կարող բացել, բաներ կան, որ գաղտնի ենք բանակցում, բաներ կան, որ շատ նեղ սեղանի շուրջ ենք բանակցում կամ 2-րդ բաժակից հետո ենք բանակցում, որ իրենք պատրաստ լինեն դա ընկալել: Ամեն ինչ անում ենք, հավատացեք, դուք որ հիմա ինձ տեսնեք, կհասկանաք, որ 4-5 գիշեր է՝ չեմ քնել ու այդ գործով եմ զբաղված եղել:

- Զգեստների պատվերն ո՞վ է իջեցրել Արամ Նիկոլյանին, ու նրա կողմից որեւէ առարկություն եղե՞լ է Ադրբեջանի հետ կապված:

- Դե, թող ասեր, եթե ակցիա էր ուզում անել, թող ի սկզբանե չկարեր: Այդ գումարը որ վերցնում էր ու կարում էր, այդ ժամանակ չէ՞ր մտածում, որ ավելի լավ է չկարեմ, ինչի՞ եմ հետո վնաս տալիս ամբողջ երկրին: Եթե այդքան սկզբունքային էր, թող ասեր` չեմ կարում, ու ինձ փող պետք չէ, թե՞ փողը վերցրեց ու որոշեց գնալ հերոսանալ, ո՞ւմ հաշվին` պետության հեղինակությա՞ն հաշվին...:

- Այսինքն՝ այդ ընթացքում որեւէ դժգոհություն չի արտահայտել:

- Բացարձակ չի ակնարկել, կազմակերպիչ ընկերությունը` «Բեգրաունդը», վարձել է նրան, որովհետեւ ինքը լավ դիզայներ է, որպեսզի ամեն ինչ գեղեցիկ լինի, մտքի թռիչք լինի, գումարը վճարել է, ես չգիտեմ՝ ինչքան է վճարել, դա արդեն իրենք գիտեն: Մենք ընտրել ենք ընկերություն, որը կազմակերպել է ամեն ինչ, դա «Բեգրաունդ» ընկերությունն է, որը սկսել է իր ծառայությունները հավաքագրել, եւ որպեսզի որակը լավ լինի, դիմել է տվյալ անձին, եւ նա էլ համաձայնել է պատրաստել այդ հագուստները, այդքան գեղեցիկ, լավ պատրաստել է ու հետո որոշել է, որ կարելի է մեկ քայլով դառնալ ազգի հերոս, բայց այդպես հերոս չեն դառնում...

- Մամուլում գրվեց նաեւ, որ առաջնության բազման արարողությունը Հայաստանից բացի ուրիշ երկիր չի ցուցադրել, այդպե՞ս է:

- Դաժան սուտ է, հերքում եմ ամբողջովին, Olympic Channel գոյություն ունի, որ ամբողջ աշխարհում նայում են: Olympic Channel-ն այդ իվենթը` բացման արարողությունը, ցույց է տվել, թե քանի երկիր է իրենցից վերցրել ու ցույց տվել, չեմ կարող ասել, բայց եթե Olympic Channel-ը դրել է, չի կարող պատահել, որ որեւէ երկիր ցույց տված չլինի:  

- Ադրբեջանի պատվիրակությանը տրվել էին անվտանգության բարձր երաշխիքներ, սովորաբար, միջազգային պրակտիկայում ո՞ր դեպքերում են այս կամ այն պատվիրակությանն անվտանգության երաշխիքներ տրվում:

- Անվտանգության երաշխիքներ տրվում է այն պատվիրակությանը, որը պահանջում է այդ երաշխիքները, մենք էլ երբ գնում էինք Ադրբեջան՝ մասնակցելու մրցումներին, մենք էլ էինք անվտանգության երաշխիքներ պահանջում եւ, ճիշտն ասած, շատ ավելի հանդուրժող էինք, քան իրենք: 2007-ին մեզ տարան իջեցրին օդանավակայանում, ի սկզբանե մենք հյուրանոցում պետք է մնայինք, բայց օդանավակայանում մեզ նստեցրին ավտոբուս ու քշեցին անհայտ ուղղությամբ, տարան Բաքվի եզրին մի փակ պանսիոնատ, որը բարձր պարիսպներ ուներ, եւ պահեցին այնտեղ, բայց մենք չընդվզեցինք, չասացինք՝ մենք այստեղ չենք ուզում: Իսկ մենք իրենց ասացինք` ձեզ առանձին կպահենք, երաշխիքներ կտանք, իսկ իրենք ասացին` չէ, բոլորի հետ ենք ուզում: Մենք էլ ասացինք` ուզում եք, եկեք մնացեք, ու նորմալ ապահովել էինք ամեն բան: Ես այդ գիշեր` միջադեպից հետո, անձամբ գնացել ու բանակցել եմ պատվիրակության ղեկավարի, գլխավոր մարզչի եւ անվտանգության ներկայացուցիչների հետ, որեւէ խնդիր, վտանգ, վատ միջադեպ չեն տեսել, ասում էին` մենք պատրաստ ենք մնալ ու մասնակցել, ուղղակի մեզ հրահանգել են հետ վերադառնալ, մենք էլ չենք կարող չկատարել հրահանգը: Այսքան բան: Եվ հետո՝ այդ միջադեպն էլ սպորտային իվենթի ժամանակ չի եղել, այլ բացման արարողության ժամանակ, որեւէ մեկը տուժե՞լ է, որեւէ մեկին ֆիզիկապես մի բան եղե՞լ է՝ ոչ: Այնպես որ, իրենց պատճառ ու պատրվակ էր պետք` գնալու, սադրանք անելու, եւ ես վստահ եմ, որ իրենք ամեն ինչ անելու էին, որ այդ սադրանքը լինի, ուղղակի Նիկոլյանն արեց այն, ինչն ադրբեջանցիները պիտի անեին։ Այդքան բան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի բակում անօդաչու թռչող սարք է ընկելՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվումՄոլախոտի պատճառով ուղևորներին թույլ չեն տվել մեկնել արտերկիրԱՄՆ-ը փոխել է իր մոտեցումը Իրանի նկատմամբՁերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին Թրամփն ու Կիմ Չեն Ընը կհանդիպենԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Գաստրոէնտերոլոգը նշել է հաճախակի գազերի առաջացման պատճառներըԱՄՆ իշխանությունները նախատեսում են մեծ ապաստարան կառուցել անչափահաս միգրանտների համարԻրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Իրաքը Իրանից հատուկ պայմաններ է խնդրել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համարՆոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է Կիևի վրա հնարավոր զանգվածային հարձակումների մասինՊուտինը Կրեմլում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է նիստից հետո մնալ առանձին զրույցիՊուտինը հանձնարարել է նախապես պատրաստվել Ուկրաինայից ռուս զինծառայողների վերադարձինԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Ռուսաստանը արձագանքել է Օմանին հարվածելու՝ Թրամփի սպառնալիքին Մեդիտացիան կարող է օգնել կառավարել զայրույթըԱրցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Բժիշկը նշել է՝ ինչպես խուսափել կեսօրից հետո հոգնածությունիցՈւկրաինան սկսել է հարձակվել Իրանից բեռնատարների վրաԿիմ Չեն Ընի քույրը արձագանքել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները կրճատելու որոշմանըԱպօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է մեկ օրում 20 հազար ռուսաստանցու երկիր մուտք գործելու մասին տեղեկությունըԱնգլիական «Չարլթոնի» մարզադաշտում տղամարդու դի է հայտնաբերվելՍարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավորՅուշչենկոն բացահայտել է՝ ինչ է քննարկել Ալիևի հետ ԲաքվումՎերլուծաբան Միրշայմերը հիասթափեցնող եզրակացության է եկել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ«Չէի էլ պատկերացնում, որ մարդ եմ սպանել». նախկին ֆուտբոլիստը պատմել է բանտում անցկացրած տարիների մասինՎերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարանԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պատրաստվելով «վատագույն սցենարներին»Կենսաբանը նշել է՝ ինչպես երկար պահպանել կիտրոնի համն ու բույրըՈւկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը հիասթափեցնող եզրակացությունների է հանգել Արևմուտքի աջակցության վերաբերյալ134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»10 փորձնական դպրոցներում աշակերտներին կսկսեն գնահատել նաև վարքի համարԻնչ ա նշանակում տղամարդավարի չէ. Վահագն ԱլեքսանյանՈւկրաինայի մայրաքաղաքը կարող է տեղափոխվել ԼվովՌուսաստանը Հայաստանից նոր քայլեր է պահանջում. Լավրովը սպառնացել է Մեծ ԲրիտանիայինՎիկտորյա Բոնյան բացահայտել է, թե ինչ հարաբերություններ ունի Քսենիա Սոբչակի հետԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը․ քվեարկությունը՝ վաղըԲժիշկները տղամարդու բրոնխից ատամնային պրոթեզ են հեռացրելԹրամփը դադարեցրել է մաքսատուրքերը Կանադայի նկատմամբGTA VI-ի խոշոր արտահոսք․ համացանցում հայտնվել են խաղի կադրերն ու աշխարհի քարտեզըՎերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել․ մեկ օրում սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդՊուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում»Ղրղզստանը պատժամիջոցներից խուսափելու համար կփակի 19 ընկերություն
Ամենադիտված