Աշտարակ-Թալին հատվածի Աղձք բնակավայրի մոտ պայթեցումներ են լինելու. երթեւեկությունը 10 րոպե փակ կլինի
ՀասարակությունՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածի Աղձք բնակավայրի մոտ (Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհ, կմ35+800-կմ35+900), ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 16.00-ից 18.30-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Այդ ժամանակահատվածում ճանապարհը մոտ 10 րոպե փակ կլինի երթևեկության համար։