Հաջորդ շաբաթներն ու ամիսները կրիտիկական կլինեն Ուկրաինայի համար․ Սպիտակ տուն
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ հաջորդ շաբաթներն ու ամիսները չափազանց կարևոր են լինելու Ուկրաինայի համար, ԱՄՆ-ում գիտեն այդ մասին, հաղորդում է CNN-ը։
«Մենք գիտենք, որ հաջորդ շաբաթներն ու ամիսները կրիտիկական են լինելու Ուկրաինայի համար։ Մենք ցանկանում ենք համոզվել, որ տալիս ենք նրանց անհրաժեշտ հնարավորությունները», - ասել է նա:
Ինչպես ավելի վաղ գրել էր բրիտանական The Guardian թերթը, արևմտյան երկրները նախապատրաստվում են, որ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր հակահարձակմանը «մնացած բոլոր գործիքներով»՝ կիբերհարձակումներով և միջուկային սպառնալիքներով։ Հրատարակությունը հիշեցրել է, որ Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում բրիտանական պատվիրակությունը զգուշացրել է Արևմուտքին նոր տարածքները պահելու նպատակով Ռուսաստանի «ծայրահեղ մարտավարությանը» պատրաստվելու անհրաժեշտության մասին։ Թերթի աղբյուրները պնդում են, որ Մեծ Բրիտանիան դիտարկում է իր «սև օրվա» պաշարներից Ուկրաինա զենք տեղափոխելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ