Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն. դեսպանություն
Հասարակություն
Երևանի ավագանին որոշում է ընդունել` քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն «Եգիպտոսի հրապարակ» անվանակոչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
Համապատասխան նախագիծը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի կայքում:
Նշվում է, որ սույն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Առաջարկը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Այս որոշմանը զուգահեռ Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն