Երեք տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում 6,5 հազար սեռական հանցագործություն է տեղի ունեցել
ԱյլWoman Rights Network (WRN) ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ 2019 թվականի հունվարից սկսած երեք տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում իրականացվել է 6,5 հազար բռնաբարություն։
Համապատասխան տվյալներ են ձեռք բերել Անգլիայի և Ուելսի 35 ոստիկանական բաժանմունքների ակտիվիստները։ Այս ընթացքում բռնաբարության 2088 և սեռական ոտնձգության մասին 4451 հաղորդում է ստացվել, ընդ որում զոհերի 95%-ը կանայք են։ Նշվում է, որ զոհերի թվում կան մինչև 13 տարեկան երեխաներ։
Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ, չնայած հիվանդանոցների՝ անվտանգության տեսախցիկներով հագեցվածությանը, 95,9 տոկոս դեպքերում հանցագործները չեն պատժվել և չեն հրավիրվել հարցաքննության։