Իրանում բարձրաստիճան հոգևորական է սպանվել
Իրան
Այսօր Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգում սպանվել է բարձրաստիճան հոգևորական այաթոլլա Աբբաս Ալի Սոլեյմանին, գրում է The Washington Post-ը:
Հանցագործությունը կատարվել է Բաբոլսեր քաղաքում։ Ոստիկանները ձերբակալել են հարձակվողին։
Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ այաթոլլա Սոլեյմանին եղել է քաղաքի բանկերից մեկում, երբ մի տղամարդ հանել է անվտանգության աշխատակցի ատրճանակը և կրակ բացել բանկի աշխատակիցներից մեկի ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով՝ Սոլեյմանին մահացել է։
Այաթոլլա Սոլեյմանին մինչև վերջերս ծառայում էր՝ որպես Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան