Իրանում բարձրաստիճան ոստիկան է սպանվել
Իրան
Սիստան և Բելուջիստան նահանգի հարավարևմտյան Սարավան շրջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը զոհվել է զինված հարձակման հետևանքով, գրում է Mehr-ը։
Իրանական Nour News-ը, որը կապված է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հետ, կիրակի առավոտյան հայտնել է, որ անհայտ զինված անձինք կրակել են Իրանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության Սարավանի պետի մեքենայի վրա:
Հաղորդագրության համաձայն՝ մայոր Ալի Ռեզա Շահրաքին զոհվել է, իսկ կինը՝ ծանր վիրավորվել։
Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակման հեղինակների բացահայտման հարցը օրակարգում է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան