Դեռ դպրոցական աղջիկս որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը. Ժաննա Անդրեասյան
Բլոգոսֆերա
Այսօր առաջին տարին Աշխատանքի օրը աշխատելով է անցկացնում աղջիկս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը:
Նա նաեւ նշել է. «Դեռ դպրոցական՝ որոշել է, որ դասերից հետո պիտի աշխատի, վաստակի իր գրպանի գումարը, ինքնուրույն լինի։
Ինքնուրույն գտել է աշխատանքի վայրը, հարցազրույց անցել, փորձաշրջան, քննություն ու հիմա աշխատում է՝ հոգնելով, բայց վայելելով իր աշխատանքի արդյունքը։
Աղջկաս տարեկիցները մեծամասամբ հենց էսպիսին են՝ ինքնուրույն, առաջ գնացող, աշխատող ու աշխատելու միջոցով սովորող։
Սովորենք մեր երեխաներից նաև աշխատանքի հանդեպ այս վերաբերմունքը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ