15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են. եւ 15-ի համար մրցույթ է հայտարարվել (տեսանյութ)
ՏեսանյութերՀամայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են:
Քաղաքապետարանից հայտնում են, որ շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվում է նոր շարժակազմով:
Նոր տրոլեյբուսների հնարավորություններին է ծանոթացել հավաքակայան այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Համայնքն, ի դեպ, արդեն իսկ մրցույթ է հայտարարել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը