Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահի և Լյուքսեմբուրգի վարչապետի հետ. քննարկել են ԼՂ-ում ճգնաժամի հարցը
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի հետ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրւցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության ամրապնդումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է և մեր երկիրը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով:
Թինի Քոքսը ողջունել է այս ուղղությամբ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու նախաձեռնողականությունը:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ