ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում իրականացնում է հարկադիր քարաթափումներ
Հասարակություն
ՀՀ տարածքում հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մայիսի 16-ին և 17-ին աշխատանքները մեկնարկել են Սյունիքի մարզում, մասնավորապես, Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի 17-րդ, Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 9-րդ և Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրերին։
Ըստ աղբյուրի՝ միջոցառումները կազմակերպվել և իրականացվում են ՆԳՆ ոստիկանության ծառայողների, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների փոխհամագործակցությամբ։
Նշվում է, որ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն նաև հանրապետության այլ տարածքներում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ