«Հրապարակ». Ընդդիմադիր խմբակցությունները կրկին կփորձեն
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Նա 2017-2019թթ․ զբաղեցրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնը։ 2019թ․-ից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։ ԱԺ-ում նրան կներկայացնի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Անահիտ Սարգսյանի թեկնածությունը նույն պաշտոնում առաջադրել էին 1 տարի առաջ եւս՝ հունիսին, բայց քանի որ խորհրդարանական ընդդիմությունն այդ շրջանում բոյկոտել էր ԱԺ նիստերը, փողոցում էին պայքարում, խորհրդարանում թեկնածուին ներկայացնող չեղավ, եւ կանոնակարգ օրենքով հարցի քննարկումը հետաձգվեց»: