Rimac Nevera հիպերքարը մեկ օրում 23 համաշխարհային ռեկորդ է սահմանել
Տեսանյութեր«Գերմանիայում Rimac Nevera էլեկտրական հիպերքարի համար Automotive Testing Papenburg-ի օրը չափազանց հագեցած էր: Ընդամենը մեկ օրում նրան հաջողվել է չորս կիլոմետրի վրա սահմանել 23 ռեկորդ»,-գրում է Auto.mail.ru-ն։
Dewesoft-ի և Racelogic-ի ներկայացուցիչները ներկա են գտնվել փորձարկմանը՝ իրենց չափիչ համակարգերի միջոցով ճշգրիտ ժամանակը սահմանելու և անձամբ ստուգելու, որ մեքենան նույնիսկ ավելի արագ է սլացել, քան հայտարարվել էր ստեղծողների կողմից Nevera մոդելի պաշտոնական դեբյուտի ժամանակ:
1914 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենան մեկ օրվա մեջ սահմանել է ավելի քան 20 ռեկորդ։ Այն 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացրել 1,81 վայրկյանում:
Rimac-ի ղեկավար Մատե Ռիմակը հայտնել է, որ թեստերի արդյունքների համաձայն՝ Nevera-ն նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել զրոյից մինչև 400 կմ/ժ արագություն զարգացնելու ժամանակ, այնուհետև լրիվ կանգ է առել 29,93 վայրկյանում: