Իրանն ու Պակիստանն ընդլայնում են կապերը
ԻրանՊակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի և Պակիստանի միջև համագործակցությունը կընդլայնվի բոլոր մակարդակներում:
Ինչպես հայտնում է IRNA-ն՝ նա այս մասին ասել է Իրանի և Պակիստանի միջև Փոլան-Գաբդ էլեկտրահաղորդման գծի նախագծի մեկնարկի արարողությանը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Պակիստանի վարչապետն ասել է, որ այդ ծրագիրը նոր իրադարձություն է, և Իրանն ու Պակիստանն անկասկած եղբայրական ու բարեկամական երկրներ են:
Բացվել է նաև Մանդ-Փիշին սահմանային շուկան, ևս այդպիսի 6 մանրածախ շուկայի բացում օրակարգում է: Նշվում է, որ սրանք երկու երկրների առաջընթացի հիմք են և երկկողմ առևտրային հարաբերությունների հեղափոխություն: