Գայանեին Աբովյան ՔԿՀ են տեղափոխել, 1 րոպե անգամ չտվեցին, որ նրան որոշումը բացատրենք. Մելիքյան
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մաիտիրոսյանին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Այս մասին լրագրողներին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մեկ րոպե մեզ հնարավորություն չտվեցին, որ մենք մեր վստահորդին բացատրեինք՝ ինչ է կատարվել, մեղմ եմ ասում շատ: Մենք բոլոր երաշխավորության տարբերակները տվեցինք, 10 միլիոն եւ ավելի միջնորդեցինք, առաջարկեցինք տնային կալանքի տարբերակը, բոլոր հնարավոր տարբերակները դատարանի սեղանին էին: Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է, տարբերություն չկա՝ մեկ ամսով, թե երկու ամսով»,-ասաց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը մեկ ամսով կալանավորեց Գայանե Մարտիրոսյանին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)