Աշտարակում ԱՄՆ-ից ժամանած տղամարդը, դանակի բազմակի հարվածներով, սպանել է իր մորաքրոջը
Հասարակություն
Մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17:00-ի սահմաններում՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։
Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել և պարանոցի շրջանը կտրված է։
Իրավապահները պարզում են կասկածյալի ինքնությունը և գտնվելու վայրը՝ Երևանի հյուրանոցային համալիրներից մեկը։ Հենց հյուրանոցում ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին։
Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 41-ամյա Արմոնդ Ա.-ն է։ Օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա գնացել է Աշտարակ, մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարելուց հետո վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ