Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
ՀայաստանՀանրապետության տարածքում մայիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 21-25-ն սպասվում է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Երևանում մայիսի 21-ին սպասվում է, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։