«Այսօր այն մնում է միայն մեր սրտերում». Զելենսկին հաստատել է Բախմուտի կորուստը
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն վերահսկում Բախմուտը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ երբ լրագրողները Զելենսկիին հարցրել են՝ արդյոք Ուկրաինան վերահսկում է Բախմուտը, նա բացասական է պատասխանել։
Զելենսկին ասել է․
«Կարծում եմ՝ ոչ… այսօր այն մնում է միայն մեր սրտերում» :
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Բախմուտն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Գերատեսչությունը նշել է, որ քաղաքը գրավվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գրոհային ջոկատների և ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հրետանու և ավիացիայի աջակցության շնորհիվ։
Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս զինվորականներին Բախմուտի գրավման հաջող գործողության կապակցությամբ։ Կրեմլը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր աչքի են ընկել, կներկայացվեն պետական մրցանակների։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան