Իսպանիայում կործանվել Է Ֆ-18 կործանիչ-ռմբակոծիչը
Աշխարհ
Սարագոսայի ռազմաբազայի տարածքում Իսպանիայի ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել։
Տեղեկությունը հայտնում է «El Mundo»–ն` հղում անելով քաղաքացիական գվարդիայի իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 12։10-ին, երբ օդաչուն ցուցադրական թռիչք է կատարել: Կործանիչն ընկել է դեռևս անհայտ պատճառներով, օդաչուն հասցրել է ինքնանետվել: Նրան բժշկական ուղղաթիռով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Հրշեջները դեպքի վայր են մեկնել կործանիչի ընկնելուց մի քանի րոպե անց, որպեսզի մարեն վթարի պատճառով բռնկված հրդեհը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ