Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր
ՀասարակությունՀաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, նշվել է Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրակցության ժամանակ:
Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: