Հայտնի բլոգերի ցանկությունն իրականացավ՝ նա ժենգյալով հաց է պատրաստում Ռոզա Ծառուկյանի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանում ու աշխարհում իր համեղ ուտեստներով, հայկական կոլորիտով հայտնի բլոգեր Արուս Գալստյանը՝ նույն ինքը Արուս Կովկասը, Հայաստանում է։ Հայրենքում նրա օրերը հագեցած են, բայց այս մեկը առանձնահատուկ է՝ իրականանում է նրա մեծ ցանկությունը՝ Առուսյան Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատում է՝ հանդիպելու Ծառուկյան ընտանիքի անդամների հետ։
«Հպարտանում եմ»,-ասում է Առուսյան՝ կոմբինատում իմանալով, որ «Արարատը» Կրեմլի պաշտոնական մատակարարն է 2006-ից։
Առուսյան նաև հայտնվում է այն սրահում, որտեղ գինու ամենամեծ ու ամենահին տակառներն են։ Բլոգերը տեսածի մասին անմիջապես պատմում է իր միլիոնավոր հետևորդներին։
«Մուլտի գրանտ» հյուրանոցում մյուս կանգառն է, որտեղ հայտնի բլոգերը հանդիպում է Ռոզա Ծառուկյանի հետ։ Այստեղ իրականանում է նրա մյուս ցանկությունը՝ ժենգյալով հաց պատրաստել Ռոզա Ծառուկյանի հետ։
Մանրամասները տեսանյութում։