«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ին Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև Էստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով 

Պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից. Ռուբեն Վարդանյանը հարցազրույցը՝ «Дождь»-ին

Տեսանյութեր

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերության «Здесь и сейчас» ծրագրին, որը ներկայացնում ենք ստորև:

Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում և որոնք այդքան տարի կարոտ էին խաղաղության և, կարծում եմ, սպասում էին իրավիճակի միանգամայն այլ հանգուցալուծման։

Նախևառաջ՝ ՀՀ վարչապետի խոսքերը չեն նշանակում, որ որոշումն ընդունված է, ավելին՝ որ այդ որոշումը կյանքի կկոչվի, որովհետև նա դրա իրավունքը չունի․ իրավունք չունի որոշում կայացնելու Արցախի ժողովրդի անունից։ Երկրորդ՝ կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք իրավասություն չեն տալիս մեկ անձի՝ նման որոշում կայացնելու։ Երրորդ՝ գալով իշխանության՝ նա խոստացել էր, որ ոչ մեկն իրավունք չի ունենալու նման որոշում կայացնելու, և նման որոշում կայացնելու է միայն ժողովուրդը։ Ուստի, կարծում եմ, որ այդ հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, որը նա փորձում է փաթաթել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի վզին։ Բայց այդ որոշումը չի ընդունվելու։ Ես համոզված եմ, որ մեծ թվով մարդիկ կհամախմբվեն և կպահանջեն հանրաքվե, որ նա ևս մեկ անգամ անձամբ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միահամուռ են հետևյալում՝ անհնարին է այն, ինչ նա առաջարկում է։

Իրադարձությունների ի՞նչ զարգացում եք հիմա տեսնում։ Փաշինյանը շարունակում է լեգիտիմ վարչապետ լինել։ 

Վարչապետն ունի լիազորությունների որոշակի  սահմանափակումներ։ Եվս մեկ անգամ նշեմ՝ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է, հետևաբար՝ հանրաքվե և, կարծում եմ, բոլոր առողջ ուժերի համախմբում, որոնք պետք է ասեն, որ դա անհնար է, որ Արցախում ապրող 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան, և դրսից ոչ մեկը չի կարող նրանց վզին փաթաթել այդ որոշումը։

Սպասվո՞ւմ են արդյոք առաջիկայում հանրային բողոքներ հենց Լեռնային Ղարաբաղում և Երևանում։

Գիտեք, Փաշինյանի հակավարկանիշը բացառիկ էր՝ 96 տոկոս և, կարծում եմ, հիմա՝ հերթական հայտարարությունից հետո, այն դարձել է 100 տոկոս։ Ուստի, այս հարցում որևէ տարակարծություն չկա․ և՛ Ազգային ժողովը, և՛ հանրապետության ղեկավարությունը, և՛ ամբողջ ժողովուրդը համերաշխ է այն հարցում, որ նման որոշում կայացնելու իրավունք ունի միմիայն Արցախի ժողովուրդը և լեգիտիմորեն ընտրված իշխանությունը, որը ևս չի կարող միանձնյա որոշում կայացնել՝ այլ միայն Արցախի ժողովրդի հետ համատեղ։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ի՞նչն է նրա ստիպել։

Ցավոք, մենք չգիտենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում բանակցությունների կուլիսներում, սակայն մեկ բան կարելի է ասել․ պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից։ Չնայած նրան, որ նա վերընտրվել է 2021 թվականին, միևնույն է, տեսանելի է, որ նրա վրա այնքան մեծ է ճնշման բեռը, որ նա այդպես էլ իր մեջ չի հաղթահարել այդ պարտվողական տրամադրությունը։ Եվ նա չի գիտակցում, որ այն ամենը, ինչ ինքն ասում է, ոչ միայն պարզապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է, այլև դրան հաջորդելու են բազմաթիվ ճակատագրական գործողություններ, որոնք անհնար են լինելու կանգնեցնել։ Հետևապես՝ կամ նա չի հասկանում, թե ինչ է անում, բայց այս դեպքում, իրոք, մեծ հարց է ծագում՝ ինչպե՞ս նա կարող է վարչապետ լինել, կամ նա հասկանում է, թե ինչ է անում, իսկ սա առավել սարսափելի է, քանի որ այն, ինչ նա անում է, հանգեցնելու է աղետալի հետևանքների Արցախում ապրող մարդկանց համար, ինչպես նաև Հայաստանի համար։ Ես համոզված եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, ուղղակիորեն ազդելու է այն ամենի վրա, ինչ տեղի է ունենալու Հայաստանում։ Արցախից հետո հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զավթումը։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր է խաղացել այս որոշման ընդունման հարցում Ռուսաստանը և ինչ դերակատարում ունի Ռուսաստանը հիմա՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։

Ռուսաստանը մեծ դերակատարում է ունեցել և ունի Հարավային Կովկասում, ինչպես նաև մյուս խաղացողներ, որոնք այստեղ ակտիվ ներկայություն ունեն՝ առաջին հերթին Իրանը  և Թուրքիան, ինչպես նաև Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ։ Այստեղ մեծ շահերի բախում կա և, իսկապես, խոշոր երկրների միջև մեծ խաղ է ընթանում։ Մենք չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, բայց համոզված եմ, որ շատ բան կախված է հենց մեզանից, թե մենք որքան հստակորեն ու պարզորոշ կհասկացնենք բոլորին, բոլոր խոշոր խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին, որ Արցախի ժողովուրդը չի համաձայնելու Ադրբեջանի կողմից այս տարածքի օկուպացիայի մոդելին, և այստեղ հայեր չեն ապրելու, քանի որ այն հռետորաբանության, այն քարոզչության պարագայում, որը հնչում է Ադրբեջանից, շատ դժվար է պատկերացնել, թե ոնց են ապրելու էթնիկ փոքրամասնությունները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ չկա խոսքի ազատություն, որտեղ առօրյա հսկայական խնդիրներ կան։ Մենք վաղուց որոշել ենք ու ասել, որ ապրելու ենք կողք կողքի, բայց ոչ միասին բանաձևով։ Մենք հասկանում ենք, որ մենք հարևաններ ենք լինելու, բայց սա միակ մոդելն է, որը մենք տեսնում ենք որպես հնարավոր մոդել, եւ դրա համար տարիներ, տասնամյակներ կպահանջվեն, որ փոխադարձ պահանջները, փոխադարձ կուտակված, այդ թվում՝ բացասական հարաբերությունները հարթվեն։ Սակայն անել այնպես, ինչպես հիմա, այսինքն՝ ատրճանակի փողի ներքո, երբ քեզ ստիպում են ինչ-որ բանի մաս դառնալ, դա ոչ մի լավ բանի չի բերելու։

Բայց հավանական է, որ կարող է կրկին սկսվել պատերազմի թեժ փուլը։ Պարզ է, որ Ադրբեջանն ավելի մեծ ուժ ունի, ավելի շատ ֆինանսական միջոցներ և, այսպես ասած, միլիտարիստական ճնշում այս իրավիճակում։

Մենք ապրում ենք մեր հայրենիքում, և դա հսկայական ուժ է։ Ես կարող եմ Ձեզ օրինակներ բերել, այդ թվում՝ 1940 թվականի ֆիննական պատերազմը, Վիետնամի ու Ամերիկայի միջև պատերազմը, Կուբայի ու Ամերիկայի հակամարտությունը, երբ վերջինս փորձում էր գրավել կղզին։ Միշտ, երբ դու կժ ոգի, ունես կամք և պատրաստ ես գնալու մինչև վերջ, մարդկության պատմության մեջ եղել են տասնյակ օրինակներ, երբ փոքր երկրները կամ տարածքները պաշտպանել են իրենց անկախ գոյության իրավունքը՝ ի հեճուկս ուժերի հսկայական գերազանցության։ Մենք այստեղ պայքարում ենք մեր հողում, մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար, և այս առումով դա մեզ ահռելի ուժ է տալիս։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներ
Ամենադիտված