Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի Մի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվում Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Իրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից 

Ապտակել է, թքել դեմքին, գցել շան բունը․ ՔԿ-ն՝ Գյումրիում սպանության փորձի մասին

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է օրեր առաջ Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի 50-ամյա բնակչի և նրա 35-ամյա համաքաղաքացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ տան վերանորոգման աշխատանքների և շինանյութ գողանալու հարցի շուրջ, որի ընթացքում վերջինս, իր երկու մտերիմների ներկայությամբ, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են՝ 36 և 35 տարեկան, տուժողի հասցեին հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակել էր, թքել նրա դեմքին, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել էր նրա վրա, որից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով կրակել էր շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք:

Քննությամբ պարզվել է, որ դեպքին ականատես նշված անձինք են տուժողին դուրս հանել շան բնից, մոտեցրել տան մուտքի դռան մոտ, որտեղ ևս 35-ամյա տղամարդը շարունակել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումերը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքին ականատես հիշյալ երկու անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 35-ամյա տղամարդուն աջակցելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ անձինք ոչ միայն ականատես են եղել կատարվածին, այլև աջակցել են՝ պարտակելու կատարված հանցագործությունը, դրա բացահայտմանը։ Այսինքն՝ տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտելու դիտավորությամբ տուժողին թաքուն բուժօգնություն են ցուցաբերել՝ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները խեղաթյուրելով, ինչից հետո տարել են տուն, իսկ այդ ընթացքում 36-ամյա տղամարդը տուժողին հրահանգել է ցավեր ունենալու դեպքում հիվանդանոց չդիմել, այլ' տեղյակ պահել իրեն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթ իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ Գյումրի քաղաքի 35 և 36-ամյա բնակիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ըստ այդմ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատարանը մասնակի բավարարել է որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանք և 2մլն. դրամի չափով գրավ:

35-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և որոշում կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանք էր ներկայացվել նաև մյուս' 35-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն՝ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում շոգի պատճառով գրանցված հավելյալ մահերի թիվը հասել է 7,3 հազարի Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի բակում անօդաչու թռչող սարք է ընկելՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. Ի՞նչ է կատարվումՄոլախոտի պատճառով ուղևորներին թույլ չեն տվել մեկնել արտերկիրԱՄՆ-ը փոխել է իր մոտեցումը Իրանի նկատմամբՁերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին Թրամփն ու Կիմ Չեն Ընը կհանդիպենԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի Աստղագուշակն անվանել է այն կենդանակերպի նշանները, որոնք անփույթ կերպով են ծախսում փողը Գաստրոէնտերոլոգը նշել է հաճախակի գազերի առաջացման պատճառներըԱՄՆ իշխանությունները նախատեսում են մեծ ապաստարան կառուցել անչափահաս միգրանտների համարԻրանցի դիվանագետների արտաքսման որոշումից հետո Թեհրանը Փարիզին նախազգուշացրել է սպասվող հետևանքների մասին Իրաքը Իրանից հատուկ պայմաններ է խնդրել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համարՆոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից Գարիկ Մարտիրոսյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է Կիևի վրա հնարավոր զանգվածային հարձակումների մասինՊուտինը Կրեմլում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է նիստից հետո մնալ առանձին զրույցիՊուտինը հանձնարարել է նախապես պատրաստվել Ուկրաինայից ռուս զինծառայողների վերադարձինԱԺ-ում պատգամավորին դուրս են հանել ուժով.ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել Իրանին (տեսանյութ) Ռուսաստանը արձագանքել է Օմանին հարվածելու՝ Թրամփի սպառնալիքին Մեդիտացիան կարող է օգնել կառավարել զայրույթըԱրցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով Բժիշկը նշել է՝ ինչպես խուսափել կեսօրից հետո հոգնածությունիցՈւկրաինան սկսել է հարձակվել Իրանից բեռնատարների վրաԿիմ Չեն Ընի քույրը արձագանքել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները կրճատելու որոշմանըԱպօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Բագրատ Սրբազանը՝ Միհրան Մախսուդյանի մասին Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է մեկ օրում 20 հազար ռուսաստանցու երկիր մուտք գործելու մասին տեղեկությունըԱնգլիական «Չարլթոնի» մարզադաշտում տղամարդու դի է հայտնաբերվելՍարսափելի վթար Արմավիրում․ «ԳԱԶ»-ը գլխիվայր վերածվել է ջարդոնի, «Kia»-ն հայտնվել ծառերի մեջ․ 4 վիրավորՅուշչենկոն բացահայտել է՝ ինչ է քննարկել Ալիևի հետ ԲաքվումՎերլուծաբան Միրշայմերը հիասթափեցնող եզրակացության է եկել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ«Չէի էլ պատկերացնում, որ մարդ եմ սպանել». նախկին ֆուտբոլիստը պատմել է բանտում անցկացրած տարիների մասինՎերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր»-ի բողոքը․ կուսակցությունը դիմել է Վճռաբեկ դատարանԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պատրաստվելով «վատագույն սցենարներին»Կենսաբանը նշել է՝ ինչպես երկար պահպանել կիտրոնի համն ու բույրըՈւկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը հիասթափեցնող եզրակացությունների է հանգել Արևմուտքի աջակցության վերաբերյալ134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»10 փորձնական դպրոցներում աշակերտներին կսկսեն գնահատել նաև վարքի համարԻնչ ա նշանակում տղամարդավարի չէ. Վահագն ԱլեքսանյանՈւկրաինայի մայրաքաղաքը կարող է տեղափոխվել ԼվովՌուսաստանը Հայաստանից նոր քայլեր է պահանջում. Լավրովը սպառնացել է Մեծ ԲրիտանիայինՎիկտորյա Բոնյան բացահայտել է, թե ինչ հարաբերություններ ունի Քսենիա Սոբչակի հետԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը․ քվեարկությունը՝ վաղըԲժիշկները տղամարդու բրոնխից ատամնային պրոթեզ են հեռացրելԹրամփը դադարեցրել է մաքսատուրքերը Կանադայի նկատմամբGTA VI-ի խոշոր արտահոսք․ համացանցում հայտնվել են խաղի կադրերն ու աշխարհի քարտեզըՎերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել․ մեկ օրում սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդՊուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում»Ղրղզստանը պատժամիջոցներից խուսափելու համար կփակի 19 ընկերություն
Ամենադիտված