Զիդանը առաջնահերթ տարբերակ է ՊՍԺ-ի համար
Սպորտ
Զինեդին Զիդանը շարունակում է մնալ ՊՍԺ-ի մարզչի առաջնահերթ թեկնածուն,-հայտնում էarmsport-ը։
Ֆրանսիացի մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնում ՊՍԺ-ի սեփականատերերի գլխավոր տարբերակն է։
Պաշտոնի ևս մեկ հավակնորդ է համարվում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։ Լուիս Կամպոսը պորտուգալացու հետ բանակցություններ է վարում փետրվարից, սակայն Ժոզեն փարիզցիների համար առաջնահերթություն չէ։
Մոուրինյուն պահեստային ծրագիր է, եթե ՊՍԺ-ն չկարողանա համոզել Զինեդին Զիդանին գլխավորել թիմը:
Քրիստոֆ Գալտիեի հեռացումը կախված է նրանից, թե արդյոք ակումբը կկարողանա համապատասխան փոխարինող գտնել մարզչին:
Նշվում է, որ ՊՍԺ-ն դրական պատասխաններ չի ստանում Զիդանի կողմից, չնայած այն հանգամանքին, որ մարզչին առաջարկ է արվել, որը թույլ կտա նրան մտնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մասնագետների եռյակը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)