ՆԳ փոխնախարարը հանձնարարել է ակտիվ պայքարել թմրամիջոցների, ապօրինի զենքի առգրավման ուղղությամբ
ԻրավունքՄայիսի 27-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։
Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վերջին շրջանում հասարակական հնչողություն ստացած, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների պատշաճ անցկացման համար։ Միևնույն ժամանակ նշեց ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումներ և տվեց առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել սեղմ ժամկետում ու ողջ ծավալով: