Երբ տեսնեմ Սեյրանին խանգարում եմ՝ իրավաբանորեն կհեռանամ․ Ռուզաննա Խաչատրյանը պատմել է՝ ինչպես է ծանոթացել Օհանյանի հետ
ՀասարակությունԻմ ակտիվությունն իմ աշխարհայացքն է եւ իմ մարդկային վերաբերմունքն է եւ դա չի պայմանավորվում հարգարժան Սեյրան Օհանյանի անձով։ Ամեն ինչով սատարել եմ, սատարելու եմ։ Երբ տեսնեմ, որ խանգարում եմ իրեն, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից:
Aravot.am-ի փոխանցմամբ, այսօր ասել է Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Հավաք-հանդիպման ժամանակ նա պատմել է, թե ինչպես է ծանոթացել Օհանյանի հետ։
«Ի սկզբանե էր բանը, և կայանում էր իմ ընտրության մեջ, թե ում ընտրեցի իբրև կյանքի ընկեր։ Ինքն արդեն գեներալ- լեյտենանտ էր, իսկ ես բժշկության կարեւոր ասպարեզներ նվաճած մի մարդ։ Երբ հանդիպեցի, նա արդեն ուներ ծանրագույն վնասվածք։ Ես մասնագիտոթյամբ բժիշկ եմ, եւ շատ ճիշտ գնահատել եմ ամեն ինչ՝ այն արժեհամակարգով, որով մենք դաստիարակվել էինք։
Այդ տղաները, որոնք զենք էին վերցրել եւ իրենց կյանքը նվիրաբերել։ Անգամ այդ ծանրագույն վնասվածքով Սեյրան Օհանյանն աշխարհի ամենաուժեղ եւ սիրուն տղամարդն էր»,-ասել է Խաչատրյանը։