«Սուրբ Հովհաննես» մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
ՀասարակությունՄայիսի 28-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Կ. Հ.-ին (ծնված 1975 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1800 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։