Վենետիկի Մեծ ջրանցքի ջուրը հանկարծակիորեն կանաչել է (լուսանկարներ)
ԼուսանկարներՎենետիկի բնակիչները բողոքել են Մեծ ջրանցքի (Գրանդ կանալ) ջրի հանկարճակի կանաչումից։ Տեղական Venezia Today հրատարակության տվյալներով՝ ջրի գույնի փոփոխության պատճառները մնում են անհայտ։
Ըստ ԶԼՄ-ների՝ մայիսի 28-ի առավոտյան Մեծ ջրանցքում ջրի գույնը փոխվել է։ Տեղի բնակիչների կարծիքով՝ ջրի գույնի փոփոխության պատճառը կարող է լինել բնապահպան ակտիվիստների կազմակերպած ակցիան։ Սակայն Մեծ ջրանցքի ջրի կանաչման ստույգ պատճառը մնում է անհայտ։ Ներկայումս փորձագետները վերլուծում են ջրի նմուշները: